Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/676

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 նամակում հիշատակված աղմուկը, ըստ երևույթին, սրվել էր հատկապես 1919 թ. հունիսի 1-ին Միացյալ Հայաստանի ակտը Թիֆլիսում հրապարակվելուց հետո (Աշխթ, 1919, № 107, 1-ը հունիսի, տե՛ս նաև Ալ. Խատիսյան, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումն, 1968, Բեյրութ, էջ 152)։ Դժգոհության պատճառը, խորհրդարանում արևմտահայերի ձևական մասնակցությունն էր, նրանց նկատմամբ խտրությունը, Արևմտյան Հայաստանը օտար բռնակալների ձեռքում գտնելը, արևմտահայության ամբողջ աշխարհում ցրված լինելը: 1919 թ. օգոստոսի 1-ին բացվում է «Միացյալ անկախ Հայաստանի» առաջին ընտրական խորհրդարանը Ավետիք Սահակյանի նախագահությամբ (ԱշխԹ, 1919, № 156, օգոստոսի 5):

320. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԱՊԵՏԻՆ

Թիֆլիս — Երևան

(էջ 328)

Հունիսի 15

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ՊՊԿԱ, ֆ 207, ց 1 , զ 218, թ 37, 38։

Տպագրվում է առաջին անգամ:

321. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Թիֆլիս– Երևան

(էջ 329)

Հուլիսի 5

Հեռագրի ինքնագիրը, պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 322, Երևան ուղարկված պատճենը՝ ՊԿՊԱ, ֆ 207. ց 1, գ 218, թ 50:

Հայաստանի Հանրապետության ժողովրդական լուսավորության (կոչվում Էր՝ Հանրային կրթության) նախարարն այդ միջոցին Գևորգ Մելիք–Կարագյոզյանն Էր։ Այս հեռագրի պատասխան՝ հայ գրողներին 100000 ռուբլի հատկացնելու մասին, ստացվել Է հուլիսի 9-ին (ԳԱԲ՝, Թֆ, №1249): Տպագրվում Է առաջին անգամ։

Թարգմանություն

ժողովրդական լուսավորության նախարարին

Խնդրում եմ հեռագրով հայտնեք հայ գրողների նպաստի մասին իմ խնդրանքի արդյունքը։

Հայ գրողների ընկերության նախագահ՝ Թումանյան