Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/678

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


բաշխող նորընտիր հանձնաժողովի՝ անկա՞խ, թե վարչության հետ գործելու խնդիր։ Այդ առումով Թումանյանը հայտարարում է, որ վարչությունը չի մասնակցելու նպաստի բախշմանը։ Այդ օրն առաջադրվում և օգոստոսի 9-ի ժողովում հաստատվում Է նոր հանձնաժողով ոչ միայն Հայաստանից ստացված հարյուր հազարը, այլև բարեգործական ընկերությունից ստացված 50.000-ը բաժանելու համար։ Արդյունքը որոշակի է դառնում միայն գրողների ընկերության՝ սեպտեմբերի 29֊ի ընդհանուր ժողովում։

323. ԹԻՖԼԻՍԻ ՈՐԲ-ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս

(էջ 331)

Հուլիսի 20

Ինքնագիրն անհայտ է. ժամանակին պահպանվել է վանեցի որբ, հետագայում ուսուցիչ Ցոլակ Հայկազյանի մոտ։ Առաջին անգամ մի հատված տպագրվել է Ա. Գրիգորյանի «Թէ, ինչպես սպիտակեցին մազերը հոդվածում (Ավ 1968, № 61), ապա՝ Վարդանուշ Թորոսյանի «Երկար ճանապարհ» հոդվածում (Գ, 1984, № 4), որոնք նվիրված են Ց. Հայկազյանին։

Որբ ֊աշակերտական միությունն ուներ իր ձեռագիր պարբերական հրատարակությունը «Փարոս» անունով, որբ իր գեղեցիկ ձեռագրով բազմացնում Էր Հայկազյանը և բաժանում անվանի ընթերցողներին այդ թվում և. Թումանյանին այնքան ժամանակ, մինչև շաբաթաթերթը սկսեց կանոնավոր տպագրվել (Գ, 1984, №4)։

324. ԳՐԻԳՈՐ ՂԱՓԱՆՑՅԱՆԻՆ

Թիֆլիս-Երևան

(էջ 331)

Հուլիսի 24

Ինքնագիրը (2 Էջ) պահպանվում Է ԳԱԹ՝, Թֆ, № 373:

Տպագրվել է Եժ V, 442—443:

1 Ղափանցյանի ինքնագրերը պահպանվում են ԳԱԹ, ՀԳԿԸ ֆ, 148/1, 148/2:

2 Տե՛ս № 322 պաշտոնական գրությունը և № 3 ծանոթագրությունը:

3 Տե՛ս Հ. Աճառյանին գրած № 262 նամակը և ծանոթագրությունը: