Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/679

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


325.ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 332)

Օգոստոսի 16

Ինանագիրը (1 էջ) պահպանվում է ՊԿՊԱ ֆ 221, ց1, դ 105, թ18:

Տպագրվում է առաջին անգամ:

1 Ըստ հաջորդ նամակի (№326) բանաստեղծը մեկնելու էր Դսեղ:

2 Նկատի ունի քննիչ հանձնաժողովը (բյուրոն): Տ. Հովհաննիսյնաը այդ հանձնաժողովի նախագահի տեղակալն էր: Ինչպես պարզորոշ է այդ երկտողից, չնայած լուծարմանը, հանձնաժողովը, այնուամենայնիվ. ինչ-ինչ գործեր շարունակում էր կատարել: Դավիթ Անանունին հղած նամակում Թումանյանը գրում է նույնիսկ դրամական հատկացումների մասին (տե՛ս № 334 նամակը):

326. ԸՆՏԱՆԻՔԻՆ

Դսեղ-Թիֆլիս

(էջ 333)

Օգոստոսի երկրորդ կես

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 108: Անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ նախորդ՝ Տիգրան Հովհաննիսյանին գրված օգոստոսի 16-ի երկտողի:

Տպագրվում է առաջին անգամ:

327. ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Երևան

(էջ 333)

Հոկտեմբերի 7

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, №108: Անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ նախորդ՝ Տիգրան Հովհաննիսյանին գրված օգոստոսի 16-ի երկտողի:

Տպագրվում է առաջին անգամ:

327.ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Երևան

(էջ 333)

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում ԹԹ, ՄՄ, № 1371: Անթվակիր է.երրորդ էջում հասցեատիրոջ ձեռքով գրված է 1919, նույնը հաստատում է Աշխենի և Անուշի՝ Կարսում գտնվելու փաստը (տե՛ս №319 նամակի ծանոթագրությունը):

Տպագրվում է առաջին անգամ: