Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/683

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մեծարգո Նոյ Վիսարինովիչ,

Գիտակցելով, որ Ձեզ, իբրև հանրապետության ներքին քաղաքականության և նրա քաջարի բանակի ղեկավարի, հոգեկան տառապանքներ պատճառեցին երկու եղբայրակից ժողովուրդների հարաբերությունների ժամանակավոր բարդությունները, և որ ներկայումս իրականացվող նրանց համերաշխությունը և միարանությունը նույնպես անսահման ուրախանցնում է Ձեզ, որ այնքան մոտ եք կանգնած երկու ժողովուրդների կյանքին. Հայկական հայրենակցական միություների անունից հայտնում եմ Ձեզ սրտագին ուրախություն, հաստատ համոզված լինելով, որ Ձեր ջանքերով երկու եղբայրակից ժողովուրդների համերաշխության գործը առաջիկայում էլ ավելի կամրապնդվի և կդառնա նրանց զարգացման հզոր գործոնը:

Հայկական հայրենակցական միություների կենտրոնական խորհրդի նախագահ` Հովհաննես Թումանյան

334. ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈւՆԻՆ

Թիֆլիս - Երևան

(էջ 340)

Նոյենբերի 28

Ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, ԴԱՖ, № 48:

Տպագրվել է ՊԲՀ, 1984 № 1, էջ 174:

1 Խոսքը վերաբերվում է քննիչ հանձնաժողովին (տե՛ս նամակ № 297 ծանոթագրություն № 7):

1920

334 ա. ԳՐԻԳՈՐԻ ԴԻԱՍԱՄԻՁԵԻՆ

Թիֆլիս

(էջ 341)

Ինքնագիրը (սևագիր 3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 317: Անթվակիր է. գիտական հրատարակության մեջ տպագրվել է 1919 թվագրությամբ: Ճշտվում և օրը որոշում է ըստ առաջին` ռուսերեն