Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 տպագրության՝ C, 1920, № 8, հունվարի 13։ Այս նամակը պատասխանն է Թումանյանին հղված ամանորյա շնորհավորանքի, որի հետ Դիասամիձեն ՀԳԿԸ ֆոնդին ուղարկել է 500 ռուբլի (նույն տեղում)։

Տպագրվել է ԵԺ V, 443—444:

335. ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆԻՆ

Թիֆլիս– Երևան

(էջ 342)

Հունվարի երրորդ տասնօրյակ

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԴԱֆ, № 48:

Տպագրվում է առաջին անգամ:

1 Բնագրում՝ 1919. հեղինակային վրիպում է. այլ ձեռագրով իրավացիորեն ճշտված է՝ 1920։ Դա է հաստատում նաև նամակի բովանդակությունը, հատկապես «որբերի ու գաղթականների հանգանակիչ մարմնի» մեջ գցելու փաստը։ Այդ մարմնի ստեղծումից հետո Թումանյանը հունվարի 22֊ին հրապարակում է «Ընդհանուր կամավոր տուրք» վերնագրով հոդվածը, որով կովկասահայությանը կոչ է անում որբերին ու գաղթականներին օգնելու համար հանգանակություն կազմակերպել (Աշխ, 1920, № 16, հունվարի 21, որով և որոշվում է նամակի գրության մոտավոր ժամանակը)։

2 Խոսքը վերաբերում է Թումանյանի նախաձեռնությամբ և Ալ. Խատիսյանի միջոցով Հայաստանի կառավարությունից ստացած հարյուր հազարին (մանրամասությունները՝ № 319, 320 նամակներում և ծանոթագրություններում)։

3 Դ. Անանունի խմբագրությամբ Երևանում հրատարակվող «Հայաստանի կոոոպերացիա» երկշաբաթաթերթում այդ տարի Թումանյանի ստեղծագործություններից հրապարակվել է երկու քառյակ՝ «Ի՞նչ իմանաս ըստեղծողի գաղտնիքները անմեկին...» և «Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ…» սկզբնատողերով գրված 1920 թ. մարտի 30-ին և մայիսի 12֊ին (տե՛ս հիշյալ պարբերականը՝ 1920, № 13, հուլիսի 15)։

4 1920 թ. ապրիլի 24֊ին հրապարակվել է մարտ ամսին հանգանակված գումարի չափը մանրամասն ցուցակով, որի առաջին մասնակիցները Թումանյաններն են՝ սկսած բանաստեղծից մինչև թոռները՝ Հովիկը (Աշխեն Թումանյան—Խատիսյանի որդին) և Շաղիկը (Մուշեղ Թումանյանի դուստրը)։ Ուշագրավ է, որ ցուցակի մեջ է նաև Արտավագդ որդու անունը, որ զոհվել էր 1918-ի մարտին։ Ամբողջ գումարը կազմում է 1870 ռուբլի (Աշխ, 1920, №17):