Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

336. ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս—Ալեքսանդրապոլ

(էջ 343)

Հունվարի 30

Հեռագրի ինքնագիրը չի պահպանվել:

Առաջին անգամ տպագրվել է Աշխ, 1920, № 24, 31 հունվարի, այնուհետև՝ Գ, 1995, № 11 —12, Լ. Կարապետյանի «Թումանյանը և Հայկազյան, ընկերությունը» հոդվածում, էջ 77, ապա՝ ՈԻՀ 5, 94 —124։

Ալեքսանդրապոլի համալսարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1920 թ. հունվարի 31֊ին։ Հանգամանքների բերումով նույն թվականի ամռանը տեղափոխվել է Երևան, բայց գործունեությունը խոչընդոտվել է քաղաքական անբարենպաստ պայմանների, երկրի սոցիալ-տնտեսական ծանր կացության պատճառով։ Համալսարանը վերստին բացվում է նույն թվականի դեկտեմբերի 28֊ին՝ կոչվելով Երևանի ժողովրդական համալսարան։ Պատմալեզվաբանական բաժնի դեկան է եղել Մեսրոպ Տեր–Մովսիսյանը (1919—1920), հասարակագիտական բաժնի՝ Սիրական Տիգրանյանը (1921)։

337. ՎԻԼԻԱՄ Ն. ՀԱՍԿԵԼԻՆ

Թիֆլիս

(էջ 344)

Փետրվարի 8

Ինքնագիրը չի պահպանվել, մեքենագիր պատճենը գտնվում է ԹԹ, ՆՆ, թղթ. № 38։ Նույն տեղում է և անգլերեն թարգմանությունը։

Տպագրվում է առաջին անգամ։

Թարգմանություն

Ձերդ գերազանցություն, պատիվ ունեմ Ձեզ հաղորդելու այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են ի պատասխան Կովկասի հայ բնակչությանն ուղղված Ձեր դիմումի՝ այս երկրամասի տուժած հայերին օգնելու գործին մասնակցելու համար։

Նոր կոմիտեն հիմնադրվել է «Հայ որբերի և փախստականների