Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/687

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

339. ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻՆ

Թիֆլիս—Երևան

(էջ 346)

Մարտի 16

Հեռագրի ինքնագիրը չի պահպանվել, բնագիրը գտնվում Է ՊԿՊԱ, ֆ 207, ց 1, գ 251, թ 29:

Տպագրվում Է առաջին անգամ։

Հեռագրի վրա 1920, 18֊ը մարտի թվագրությամբ մակագրված է. «Հեռագրել, որ գտնե և վճարե 5000 ռ. մինչև փոխադրել կարենամ, փոխադրել 5000 որևէ հոդվածից. Հետագայում վերականգնել համապատասխան վարձից». Չնայած շուտափույթ օգնության՝ Մատենճյանը մարտի 24-ին վախճանվում է:

Թարգմանություն

Երևան, ժողովրդական լուսավորության նախարարին,

Մատենճյանը ծանր հիվանդ, ծայրահեղ կարիքի մեջ է: Խնդրում եմ անել հնարավորը հեռագրով:

Հովհաննես Թումանյանին

340. ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

(էջ 346)

Ապրիլի 2

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ՊԿՊԱ ֆ, 207, ց 1, գ 251, թ 43:

Տպագրվել Է Եժ V, 446:

Հայաստանի Հանրապետության նախարարական պաշտոնները, փոխվում Էին բավական հաճախ, այդ միջոցին հանրային կրթության և արվեստի նախարարը Նիկոլ Աղբալյանն էր, որը մնացել Է այդ պաշտոնում մինչև մայիս. Ազատվել է մայիսյան ապստամբության կապակցությամբ: Այնուհետև նույն պաշտոնը անցել է Գևորգ Ղազարյանին:

Պաշտոնական այս գրության վրա մակագրված է. «Արդեն աշունքից նախահաշվի մեջ մտած է մի գումար. երբ պարզաբանություն ընդունվի՝ ժամանակին կբաշխվի»։ Ապրիլի 4֊ին հայտարարվում Է ՀԳԿԸ նախագահ Թումանյանի Երևան ուղարկած պաշտոնական գրության մասին (Նաշխ, 1920, № 3)։ Ինչպես երևում Է 1920 թ. հուլիսի 15-ի պատասխան գրությունից, բանաստեղծի դիմումը հասել է իր նպատակին։