Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/696

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 362. ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 367)

Նոյեմբերի 6

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում Է ԹԹ, ՆՆ, թղթ. № 59։

Տպագրվում Է առաջին անգամ։

1 Գրողների ընկերության վարչության՝ 1916 թ. դեկտեմբերի 18֊ի նիստում Թումանյանի առաջարկությամբ որոշվում Է որդեգրել Թիֆլիսում ապաստանած ամենաընդունակ գրական ձիրք ունեցող որբերին։ Այնուհետև. 1917-ի մայիսին որդեգրվում են Վաղարշակ Երիցյանը (ապագայում՝ բանաստեղծ Նորենց), Նորայր Դաբաղյանը (հետագայում՝ գրականագետ) և Միհրան Թութունջյանը, որոնք սովորում Էին հասցեատիրոջ՝ Հայկ Հովհաննիսյանի տնօրինությամբ գործող հայկական գիմնազիայում (ԳԱԹ, Հայ գրողների կովկասյան ընկերության ֆոնդ, №45/16, 46/3): Այստեղ խոսքը վերաբերում Է առաջին երկուսի ուսման վարձին, քանի որ 1920 թ. մայիսին Մ. Թութունջյանը վախճանվել Էր թոքախտից (այլ, մանրամասնություններ տե՛ս ԹԺՀ Վ. Նորենցի հուշերը, էջ 848)։

363. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս– Երևան

(Էջ 367)

Նոյեմբերի 19

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1214, Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է այս և նախորդ նոյեմբերի 6-ի նամակների բովանդակությամբ։

Տպագրվել Է Եժ V, 449, մասնակի կրճատումներով։

1 Խոսքը վերաբերում Է Հայաստանի Հանրապետության այդ օրերի արտաքին քաղաքականությանը («Հայ ժողովրդի պատմություն», հ. VII, Էջ 62 - 74):

2 Գիգան~ Ալավերդի նախադասությունը տպագրվում Է առաջին անգամ։

3 Այդ մասին մանրամասնությունների «Հայ ժողովրդի պատմություն», հ. VII, Էջ 102—107։