Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/706

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունեինք երեկույթ» խոսքերի հիման վրա. այդ երեկույթը տեղի է ունեցել 10֊ին, երեկոն բացել է և հուշեր պատմել Թումանյանը. ելույթ են ունեցել նաև Լհոն, Ռ. Խանազատը, Գ. Մելոյանը, Դեմիրճյանը (ԿԱ, 1921, X 107, Հուլիսի 12)։ Որ իսկապես նամակը գրված է հուլիսի 11-ին՝ լրացուցիչ ապացույց են նաև նամակի «անցյալ օրերը Դերենիկը դասախոսում էր իմ մասին, որ երկու օր տևեց վիճաբանություններով» խոսքերը. դա ակադեմիական երրորդ զեկուցումն էր, որ կարդացել է Դեմիրճյանը հուլիսի 7֊ին՝ «Չորս հայ բանաստեղծ շարքից» (ԿԱ, 1921, № 101, հուլիսի 5. այդ օրը ապագրվել է զեկուցման հայտարարությունը)։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ VI, 434 — 435, կրճատումներով, որոնք վերականգնվում են։

1 Նկատի ունի № 374 նամակը։

2 Երեկ էլ~ եկավ. տպագրվում է առաջին անգամ։

3 Տե՛ս № 374 նամակի №1 ծանոթագրությունը։

4 Արեգի գրածը, որի պատասխանը այս նամակն է, առայժմ անհայտ է, Ուստի Թումանյանի խոսքերը մնում են անհասկանալի։ Հիշատակված Պողոսը Մակինցյանն է։

5 Տե՛ս № 374 նամակի № 3 ծանոթագրությունը։

6 Երևի ~ երկուշաբթի: Տպագրվում է առաջին անգամ։

7 Դավիթը՝ Անանունն է, Պողոսը՝ Մակինցյանը, Հովհաննեսյանը՝ Աշոտը:

377. ՍԻԿՈ ՓԱՇԱԼԻՇՎԻԼՈՒՆ

Թիֆլիս

(Էջ 388)

Հուլիսի 14

Ինքնագիրը պահպանվում է՝ ԳԱԹ․ Թֆ․ 2, № 66։

Տպագրվել է ԵԺ V, 458:

Թանկագին Ընկեր Ս. Փաշալիշվիլի,

Շատ եմ ցավում, որ ինձանից անկախ պատճառներով այսօր չեմ կարող ներկա լինել ձեր երեկույթին:

Սեղմում եմ Ձեր ձեռքը և հավաստիացնում, որ ինչքան ինձ համար թանկ են Վրաստանն ու վրացական սքանչելի հոգին, նույնքան էլ թանկ են և այն մարդիկ, որոնք հանդիսանում են կրողներն ու, մեկնաբանները այդ հոգու։