Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/708

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 2 Հիշատակված հեռագրերը, որոնք բավական հակասական են, տպագրվել են ԿԱ 1921, № 121, 122, հուլիսի 29, 30, Կ. Պոլսի հաղորդումները պարտությունը համարում են ժամանակավոր, Աթենքից եկած տեղեկությունները վկայում են թուրքերի պարտությունը. ճիշտն այն Է, որ հույները ի վերջո պարտվել են (տե՛ս № 378 նամակի № 5 ծանոթագրությունը):

380. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս– Ձաղվեր

(Էջ 391)

Օգոստոսի 27

Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1216: Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է բովանդակությամբ, եղբոր՝ Արշավիրի մահվան հիշատակությամբ:

Տպագրվում Է առաջին անգամ։

1 Խոսքը վերաբերում Է Աշխեն Թումանյանի ընտանեկան փոխհարաբերություններին (տե՛ս № 379 նամակի № 1 ծանոթագրությունը)։

2 Մուշեղը ավագ որդին է, Մարուսյան նրա կինը։

381. ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս—Ձաղվեր

(Էջ 392)

Սեպտեմբերի 2

Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Լ ԹԹ, ՄՄ, № 1217: Անթվակիր է. տարեթիվը որոշվում է նախորդ նամակով, բովանդակությամբ։

Տպագրվում է առաջին անգամ:

1 Նկատի ունի դստեր՝ 1921 թ. օգոստոսի 30֊ի նամակը (ԹԹ ՓԲ, № 2918)։

3 Վասիկը՝ Վարսիկ, Թումանյանի եղբոր՝ Ռոստոմի դուստրն Է, հետա֊ ներին (տե ս № 379 նամակի № 1 ծանոթւսգրությունր),

3 Վարսիկը՝ Վարսիկ Թումանյանի եղբոր՝ Ռոստոմի դուստրն Է, հետագայում կուսակցական գործիչ, մասնագիտությամբ ուսուցչուհի։

4 Աշխենի որդին է՝ Հովիկը:

5 «Դանայան նկարիչ Տիցիանի ստեղծագործությունն Է, որ ժամանակին Թումանյանից գնել Է Հայաստանի պետական պատկերասրահը:

702