Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/717

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




396. ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻՆ

Կ. Պոլիս — Փարիզ

(էջ 409)

Դեկտեմբերի 9

Ինքնագիրը ժամանակին պահպանվել է Նյու Յորքի սփյուռքահայ նկարիչ Հովսեփ Փուշմանի հավաքածուի մեջ, որտեղից 1972 թ. տեղափոխվել է Երևան բանասեր Բաբկեն Չուգասզյանի ջանքերով։ Այժմ գտնվում է ԳԱԹ. Հ. ՓուՇմանի ֆ, № 48։

Տպագրվել է Սգ, 1973, № 3։

1 Հասցեատիրոջ նամակը չի պահպանվել։

2 Տե՛ս № 382 նամակի № 2 ծանոթագրությունը։

3 Խոսքը վերաբերում է Հայարտանը։

4 Շիրվանզադեին գրված նամակը չի պահպանվել։

5 Տե՛ս № 384 նամակի № 6 ծանոթագրությունը։

6 Պոլսում ստեղծված Հայ արվեստի տան մասին մանրամասնությունները՝ ՈԻՀ 1, 267:

7 Հեղինե Բեգզադյանին (Մելիք֊ Հայկազյան) նույն օրերին Փարիզ ուղարկած նամակն անհայտ է:

397. ԸՆՏԱՆԻՔԻՆ

Կ. Պոլիս – Թիֆլիս

(էջ 411)

Դեկաեմբերի առաջին տասնօրյակ

Ինքնագիրը (2 Էջ) պահպանվում Է Կ. Պոլսի «Նավասարդ» միության՝ Թումանյանի պատվին հրատարակած բացիկի վրա, որի առաջին երեսը բանաստեղծի լուսանկարն է և «Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում…» սկզբնատողով քառյակի (1921, մայիսի 2) ֆաքսիմիլեն։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է, մոտավորապես՝ ըստ Համլիկի՝ 1921 թ. նոյեմբերի 28֊ի նամակի հիշատակության (ԹԹ Փը, № 2837): Տպագրվել է, ՈԻՀ 1, 391:

1 Առաջին հրատարակության մեջ՝ Նվարդն էլ է գրել. ակնհայտ վրիպում Է. խոսքը վերաբերում Է Նվարդին Համլիկի գրած նոյեմբերի 28-ի նամակին (ԹԹ, Փբ, №2956):