Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/719

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 (ԿԱ, 1922, № 32)։ Վիրահատությունը հետաձգվում է հիվանդի թուլության պատճառով, ի վերջո կատարվում է 1922֊ի մարտի 9-ին (մանրամասնությունները տե՛ս Ն. Թումանյան, 258, 262 — 271, ԹԺՀ, բժիշկ Մ. Մկրտչյանի հուշերը, 841—845), Գ, 1994, № 7, էջ 38—47, Լ. Կարապետյանի «Թումանյանի հիվանդությունը և մահը» հոդվածը)։

400. ՀԱՐՈԻԹՅՈԻՆ ՍՈԻԽԱԹՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 413)

Ապրիլի 26

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել Է ԵԺ VI, 436, ըստ հասցեատիրոջից վերցրած պատճենի, որը նույնպես թանգարանային ֆոնդերում չի պահպանվել։ Տեղ է գտել նաև բանաստեղծի մասին Սուրխաթյանի հրապարակած հուշերում (ԹԺՀ, 718)։ Գրված է ի պատասխան «Գրական գոհարներ» քրեստոմատիան կազմելու կապակցությամբ Հար. Սուրխաթյանի գրավոր (անհայտ) կամ, թերևս, բանավոր բանակցության։ Պահպանվում Է նույն առիթով ավելի վաղ գրված մի երկտող (1921, օգոստոսի 21). պարզվում Է, որ Սուրխաթյանը խնդրել է Թումանյանին «…մատնացույց անեի 1) երկու ժամանակակից իմաստով հեքիաթ, մեկը ժողովրդական վարիանտը՝ կարճ, պարզ բարբառով, մյուսը՝ Ձեր մշակած-սաեղծագործածը, 2) «Սասունցի Դավիթը»՝ Ձերը և մի վարիանտը չափական հատվածներով։ Դրանք որ լինեն՝ դասագիրքը լրիվ կլինի» (ԳԱԹ, Թֆ, № 983)։

«Գրական գոհարներում», բացի Հովհ. Թումանյանի մասին Սուրխաթյանի գրած հոդվածից, տարբեր բաժիններում տեղ են գտել բանաստեղծը հետևյալ գործերը. «Քաջ Նազարը», «Անուշ», «Սասունցի Դավիթը», «Փարվանա», «Ախթամար», «Համերգ», «Գութանի երգը», «Հին օրհնություն», «Իմ երգը», տասներկու քառյակներ, նաև՝ թարգմանական գործեր՝ «Մուրոմցի Իլիան կռվում Է Վլադիմիր իշխանի հետ» և «Աքիլլես» (Գրական գոհարներ, Էպոս, քնարերգություն, դրամա, հտ. առաջին, Թիֆլիս, 1922)։

1 Նկատի ունի 1921 թ. դեկտեմբերին Պոլսից վերադառնալիս Բաթումում մնալը (իջևանել էր քահանա Մեսրոպ Մելյանի տանը)։

2 «Անուշի»՝ 1916 թ. հրատարակությունը։