Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ու քաղցր արբեցում էնքա՜ն ու էնքա՜ն…
Քամիր ու խըմիր ուժը էն ծաղկի,
Նա քեզ կըփըրկի, նա քեզ կըփըրկի…
85 Մոռացնել կըտա իմ հուր սերն ու ինձ,
Հեռու կըտանի էդ կոպիտ կյանքից,
Ու կապրես անվիշտ և զըվարթ հոգով,
Կըխնդաս ընդմիշտ անթառամ կյանքով
       Ազատ հեռվում,
90 Երազներում…

Ո՜վ սիրուն հըրաշք, ո՜վ քնքուշ գաղտնիք.
Տըղան էն օրից դարձավ երջանիկ։
Հարբած նվիրական էն ծաղկի ուժով,
Միշտ նոր կարոտով ու նոր աշխուժով,
95 Իրեն երբեմնի վիշտը մոռացած,
Էս կոշտ ու կոպիտ կյանքից հեռացած,
Ապրում էր ուրախ, ճոխ վայելքներով.
Լե՜ն ու լի սըրտով, անկաշկանդ սիրով
       Ազատ հեռվո՜ւմ—
100 Երազներում…

171