Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

15 Հանկարծ չըքացավ, կորավ նորից նոր,
Ու սաստիկ տըխրեց Մարկոյի հոգին։
Գիշեր ու ցերեկ գետի ափերին
Շըրջում է Մարկոն, հոգոց է հանում,
Փնտրում է, կանչում. «Ո՞ւր է իմ Փերին…»
20 Կրկչում են ալիք— «Մենք չենք իմանում»։
— Օ՜, սառն ալիքներ, դուք խաբում եք ինձ,
Ինքներդ եք խաղում նրա հետ թաքուն.
Ճըչաց պատանին ու թըռավ ափից,
Թըռավ՝ գետի մեջ գըտնի իր Փերուն…
25 Դունայի ափին ապրում է Փերին
Ու, ինչպես առաջ, այժմ էլ լողանում,
Իսկ Մարկոն չըկա… Բայց նըրա մասին…
Բայց նըրա մասին գեթ երգ է մընում։
.    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .
30 Իսկ դուք ապրում եք աշխարհքի վրա
Ինչպես կույր, անսիրտ, չընչին սողուններ.
Ոչ ձեզնից հետո զըրույց կը մընա,
Եվ ոչ ձեր մասին երգ կասեն անմեռ։

259