Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Արդ՝ ոտքում են մեր դաշտն ու մեզ քամահրում։
Մենք հնավանդի փայտով ենք փորում,
Ուրիշ բան չունենք նրանից ավել,
Եվ այդ էլ սակայն ուզում են խըլել։
25 Եվ անշուշտ նրանք անբախտ են եղել,
Որ մեր համայնքի կողմերն են եկել
         Հեռու աշխարհից—
         Ծովի էն ափից.
Սիպտակ մարդի՜կ, ի՞նչն է ձեզ քաշում,
30 Ի՜նչ քամի է ձեզ մեր կողմը քըշում,
Սև տենչանքներին զոհ ու կերակուր…
Բայց թե հերիք չեն այդ բոլորը ձեզ,
Ահա պոետի սիրտը վշտակեզ…
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
35 .    .    .    .    .    .    .    .    .    .    .
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
Եվ մի՞թե պիտի գեղեցիկ մի օր
Ծովերը անցնեն ցեղերը բոլոր…
Լո՛ւռ կաց, իմ սրինգ, յուր վըշտի վըրան
40 Արդեն բավական խոսեց Իդարան։

314