ՄԱՐԻԱ ԿՈՆՈՊՆԻՑԿԱՅԱ
Սիզիֆն ու Պրոմ<եթեոսը> զրույց էին անում․
Բախտավո՞ր է քո ցեղը։
Օ՜, ո՛չ. անբախտ է իմ ցեղը։
Նա էլ է քարեր շպրտում ղեպի բարձր։
5 Քարերից էլ վատ։ Նա յուր մտքերն է ձգում դեպի բարձր, իսկ այն՝ մտքերն գլորվում են ցած․ նա բարձր է ձգում յուր կամքը, և կամքը գլորվում է ցած, նա բարձր է ձգում յուր հոգին, և հոգին գլորվում է ցած։
Եվ չի՞ հոգնում։
10 Չի հոգնում։
Ուրեմն նրանք մարդիկ չեն, նրանք հսկաներ են։
Հսկանե՜ր…