Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ՝
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ նըրա մոտ…


Այս քառյակի ընդգրկումների հիրավի տիեզերական անվերջությունը, ...նյութական և անշոշափելի պատկերներր, բազմազան բաղաձայնույթի և ներքին հանգերի ներթափանցումները մեզ կարծեք տեղափոխում են մի անտեսանելի ոգեղեն աշխարհ։ Նրանք օգնում են լսելու, Թումանյանի մի ուրիշ քառյակի խոսքերով ասած «տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր»: Այսպես, Թումանյանի ավարտուն քառյակները, որոնց ընդհանուր ծավալը հազիվ է հասնում 250 տողի, կենսական գեղարվեստական և փիլիսոփայական բացառիկ հարուստ բովանդակություն են ամփոփում։ Շատ հատորներից ավելի ծանրակշիռ Է այդ ժառանգությունը, ինչպես գրել Է Ա. Ֆետր Տյուտչևի հատորյակի մասին։ Քառյակները պատկանում են Թումանյանի ստեղծագործության ամենաբարձր գագաթների թվին, մտնում են Հայ բազմադարյան խոսքարվեստի լավագույն նվաճումների շարքը։