1916
«ՀԻՄԻ ԲԱՑԵ՜Լ ԵՆ ՀԱՆԴԵՍ»
(էջ 9, 331)
Գրված է 1916 թվականի հունիսին։
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 109 պահվում է մեկ ինքնագիր։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է ևս մեկ ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է 1918 թվականին Ժողովրդի ձայն թերթի (Թիֆլիս) № 13-ում, այնուհետև՝ Քառյակներ շարքի 3-րդ էջում, 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ շարքի 45-րդ էջում, ապա՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 204-րդ էջում։
Արտատպվում է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ ժողովածուից:
«Ե՛Տ ՉԵԿԱ՜Վ»
(էջ 10, 331)
Գրված է 1916 թվականի հունիսին:
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում Է հինգ ինքնագիր, որոնցից երկուսը հեղինակի դուստրերի՝ Աշխենի և Նվարդի ալբոմներում։ Ինքնագրերից մեկը գրված Է № 8 ծոցատետրում (էջ 5): «Ո՞ւր կորա՜ն», «Հանգել են», «Չի գալիս» քառյակների հետ՝ «Կորուստի երգեր» ընդհանուր խորագրի տակ։
Առաջին անգամ տպագրվեք Է 1917 թվականին Բաքվում լույս տեսած Գործ ամսագրի № 11—12-ի 38-րդ էջում, այնուհետև՝ Քռ, էջ 4, ԳԳ, էջ 498, 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ ժողովածուի 46-րդ էջում, ապա՝ Հովհաննես Թումանյան, երկերի ժողովածուի 1-ին հատորի 204-րդ էջում:
Արտատպվում է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ ժողովածուից:
«Ո՚ՒՐ ԿՈՐԱ՜Ն…»
(Էջ 11, 332)
Գրված Է 1916 թվականին հունիսին։
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է հինգ ինքնագիր, որոնցից մեկը № 8 ծոցատետրում, էջ 8 (տե՛ս «Ե՛տ չեկա՛վ…» քառյակի ծանոթագրությունը), մեկը՝ Նվարդի ալբոմում։
Առաջին անգամ տպագրվել է Գործ ամսագրի № 11—12-ի 38-րդ էջում, այնուհետև Քառյակներ շարքի 5-րդ էջում, Սուրխաթյան Գրական գոհարներ (քրեստոմատիա) շարքի 498-րդ էջում, 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ ժողովածուի 46-րդ Էջում, ապա՝ Հովհաննես Թումանյան երկերի ժողովածուի 1-ին հատորի 204-րդ էջում։
Արտատպվում Է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ ժողովածուից: