Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Բընությունն անհոգ, թարմ ու նազելի
Զուգվում էր, ժըպտում մանուկ արևին։
    Գիշերն անցել էր. բայց իր ետևից
Մըռայլ էր թողել դեռ ցած՝ հովիտում։
Էդպես տակավին անցած երազից
Խավար մի բան կար նըստած իմ սրըտում։
Թեկուզ երազին չես էլ հավատում,
Բայց օտար տեղում, քո տանից հեռու,
Սիրտըդ մի համառ կասկած է մըտնում,
30 Թե՝ մի մահագույժ սև բոթ է գալու…
    Հասմիկն երազում աղավնի դառավ,
Աղավնի դառավ՝ իմ ձեռքից թըռավ…
Լոկ երա՞զ էր այս։ Բայց երազն ի՞նչ է։
Երազ, թե իրոք—այդ միթե մի՞ն չէ,
Երազն էլ երբ որ կարող է կանչել,
Կարող է հուզել, խընդացնել, տանջել…
    Հասմիկն ապրում էր—Հասմիկը մեռավ…
Երազր եկավ—երազը թըռավ…
Կյանքը երազ է, երազն էլ մի կյանք,
40 Երկուսն էլ անցվոր, երկուսն էլ պատրանք։
Եվ թե հաստատուն մի բան կա անմահ,
Արղյոք իմաստուն հոգին չի՞ միայն նա.
Որ թե հարթըմնի և թե երազում
Ապրում է, տեսնում, ըզգում ու հուզվում…
    Ու… գիր է գալիս ահա իմ տանից,
Թե՝ կինըս հիվանդ—ըսպասում է ինձ…

III

Տո՜ւն, տո՜ւն, դեպի տուն
Թըռչում եմ արթուն,
Ինչպես երազում։
50 Շուրջըս ամեն բան
Ըշտապ, ինձ նըման,
Անցնում է, վազում։

114