Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Անունն ու հետքը էն հին աղջըկա,
Որ ձեզնից առաջ հազար տարիներ
180 Նույնպես սիրահար ու ժըպիտ ուներ։
    Եվ ի՜նչ է մարդը, և ի՜նչ իրեն կյանք.—
Եղծական ձևեր, ձայներ, շարժումներ։
Հավերժականը չունի կերպարանք,
Նա լուռ է, անշարժ, հաստատ, աներեր…
    Անողոք մի ձեն էսպես ինձ կանչում,
Տանջում էր հոգիս, խորտակում, ճընշում։
Ճիգ էի անում նըրան լըռեցնել,
Սիրտըս էլ հետը պոկել, հեռացնել
Ու գըտնել մի ձեն, մի հընչյուն, մի բառ,
190 Որ կյանքի, հույսի նըշույլ ունենար…
Ուզեցի «աստվա՜ծ» մին աղաղակել,
Բայց չէ՞ որ նա էր էն մահն ուղարկել։

IX

    Մի անհուն ցավի մըրմուռի նըման
Ծավալվում էին զանգերը թաղման,
Ու ժամի ծըխոտ կամարների տակ
Կանգնած էր արդեն տըխուր պատարագ,
Տըխուր պատարագ, տըխուր մեղեդիք,
Տըխուր աղոթքներ ու տըխուր մարդիկ,
Մեջտեղը ճերմակ դագաղը նըրա
200 Դըրած սևասքող սեղանի վըրա,
Ու նա դագաղում, ասես թե քընած,
Հարսնական ճերմակ շորով պճնըված,
Անփո՜ւյթ, անզգա՜ կյանքին ու մահվան,
Իր դագաղն ածած վարդերի նըման…
    Էստեղ՝ բռնըված մի նոր տագնապով՝
Ուզեցի գըտնեմ մըտքի մի թափով,
Թե ի՜նչ էր արդյոք, էն ի՜նչ էր լինում,
Ի՜նչ էր պատահել, նա ո՜ւր էր գընում…
Եվ իսկույն, ասես, դիպա մի քարի։

119