Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ համբերելու սիրտ ու տեղ չըկա.
Էնպե՛ս կանեմ քեզ, որ դու մոռանաս
30 Արյուն ու գարուն, պոետ ու Պառնաս։
Անիծված լինի էն օրն ու տարին,
Որ գերի դառա ես քո քընարին.
Քեզ հետ մըտերիմ դառնալու օրից
Զըրկված մընացի կյանքում բոլորից․․․
― Էն տաղա՞նդը, էն ձի՞րքն հապա,
Որ տըվել եմ․․․
― Ա՛յ խաբեբա,
Ահա ես էլ էդ եմ լալիս.
Ինչո՞ւ էս ձիրքն էիր տալիս։
40 Չըգիտեի՞ր միթե այնժամ,
Թե ինչ աշխարք պիտի ես գամ։
Թող լինեի մի կեղեքող,
Հավաքեի միշտ փող ու փող.
Առաջ թեև «գազան» ու «ցեց»,
Կըդառնայի շուտով ես մեծ,
       Վեհ բարերար
       Ազգի համար.
Մեռած օրըս էլ պըսակ տային.
«Իր որբ ազգից― միակ հային»։
50 Կամ թե տերտեր լինեի թող,
Խաչը վըզիս մեռել թաղող,
Սուփրի վերև միշտ նըստեի,
Իմ ապրուստը դըրըստեի.
Ազգն էլ աչքը տընկեր վըրաս.
— Իմ փըրկողը դու ես, որ կաս։
   Ահա էսպես բան լիներ մարդ,
Գընար ապրեր լի ու հանդարտ։
Կամ սընգուրված մի ճոխ հիմար,
Որ ապրում է լոկ իր համար,
60 Ուտում-քընում, ելնում-ուտում,
Լի՜, գո՜հ, ինչպես աղբակույտում
Հանգիստ ապրող որդը պարարտ։

130