Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

― Օ՜, ո՜ր բախտից․․․ ա՜յ սևերե՛ս,
Ահա շարեմ հիշիր ու տե՛ս։
100 Ինձ մի անգամ առան-տարան
Հաշվապահի ուսումնարան,
         Շատ խոսեցին,
         Համոզեցին,
Թե կավարտես էս դըպրոցում,
Ատեստատը հետո ծոցում,
         Ուր որ գընաս,
         Տեղ կունենաս,
Լա՜վ փողով տեղ բուղգալտերի.
Խազեյինդ էլ տարեցտարի
110 Միշտ կավելցընի քո ռոճիկը,
Վերջը վըրան և․․․ աղջիկը։
Բայց դու եկար միտքըս մըտար,
Ինձ չըթողիր տեղըս դադար.
Դավթարն աչքիս դարձավ դաժան,
Թիվ, կոտորակ, թըվանշան
Ուղեղիս մեջ դարձան որդեր,
Քիչ էր մընում սիրտըս պայթեր.
Ես ել խըրտնած խենթ երեխա՝
Փող ու աղջիկ թողի, փախա,
120 Թե չեմ կարող, ես չեմ կարող,
Ես գըրող եմ, գըրո՜ղ, գըրո՜ղ։
Սակայն էլի բախտըս ժըպտաց,
Ձեռըս բըռնեց տարավ հանկարծ
Ու պիսերի տըվավ պաշտոն։
Ո՜չ լի օր կար ինձ և ոչ տոն։
Մեծավորըս էնքան սիրեց,
Հին գըրչակոթն ինձ նըվիրեց.
Ընկերներս էլ ինձ դաս տըվին―
Ոնց պըլոկել խընդրատվին։
130 Բայց դու էլի եկար գըտար,
Խաղաղ գործիս մեջը մըտար.
Ես էլ հիմարս՝ իսկույնևեթ

132