Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



VIII

Եվ, հալածված հոր տանից,
Յուր ամուսնուց, մարդկանցից,
Սոված, պատռած շորերով
Նա կորչում էր օրերով.
Բայց թե մի մարդ հոգեսեր
150 Ձեռքը բռներ և ասեր,-
Մեզ մոտ արի, ա՛յ թշվառ։
Մի քիչ հաց կեր, կամ մի լար.
Նրա հայրը անաստված
Հայհոյում էր բարկացած,
Որ չեն թողնում նորատի
Աղջկանը խրատի։
Եվ ամուսնու մոտ՝ ատված,
Կամ հոր տանը՝ նախատված,
Կամ կուչ գալով խղճալի
160 Օջախի շուրջ օտարի,
Ամեն սրտի ցավ տալով,
Ապրում էր նա միշտ լալով։

IX

Այսպես տարիք անցկացան.
Դիմաց սարից մի չոբան
Մի օր մեզ ձայն էր տալիս,
Թե իմացեք, որ քարից
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորր - մի կածան։
Դուրս թափվեցանք մենք գյուղից,
170 Հեռու կանգնած երկյուղից,
Տեսանք բարձըր քարի տակ
Ընկած կնոջ մի դիակ։
Մարդիկ իջան ու բերին
Ջարդ ու փշուր Մարոյին.
Եվ ասացին մեկմեկի