58 Խոնչա-փայտյա մատուցարան, որով հաց ու կերակուր են տալիս հյուրերին։
60 Հող տվեք ձեր օջախից-փոխաբերական դարձվածք է. կնշանակե՝ ձեր աղջիկն ուզում ենք։
101 «Տարան հա՜»-զուռնայի մի եղանակ է, որ հնչում են հարսին հորանց տանից ամուսնու տունը տանելիս։
110 Քսեց գայլի յուղ թաքուն-կախարդելու միջոցներից մեկն է։
ԲԹ բնագրային տարբերությունները
Վերնագիրը-
ՄԱՐՈ
1
Մեր գյուղն այն է, որ հըպարտ, 4
Ձեռքը տրված ճակատին՝ 7
Պաս չենք այնտեղ մենք ուտում 15
Հիշատակով սըգալի 17
Մեր գյուղից վեր մինչ այսօր
23-24 տողերի փոխարեն՝
Իսկ նըրանից քիչ հեռու
Չարաճըճի մի առու
Դուրս է փախչում անտառից,
Կարկաչելով փըրփրալից՝ 26
Այն առվակում կեսօրին, 27
Երբոր տապից նեղանում,
29-34 տողերի փոխարեն՝
Խաղում էինք վազվըզում
Գույն-գույն, մանրիկ ավազում.
Ու մեր ճիչը մանկական
Միանալով լեռնական
Գիժ վըտակի աղմուկին՝
Լուռ ու խաղաղ այն հովտին,
Աշխուժ կյանք էր միշտ տալի։
Ա՛խ, ո՜րքան էր դյուր գալի,