Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ մեր տըկլոր խըմբակով
Վազում էինք աղմուկով
Թիթեռնիկի ետևից,
Որ թռչում էր թըփերից,
36 Այն մենավոր ծառի տակ
50 Շնորհակալ ենք, ասացին.
55 Այն ժամանակ Մարոյի
66 Սիրով սիրում էր նըրան:
70 Չամիչ, կանֆետ ու խընձոր...
82 Այսպես օրհնեց իր փեսին
94 Քսեց գայլի ճըրագուն...
95 Այդ չիմացավ ոչ ոք պարզ,
103 Հայրիկն այնժամ բարկացավ,
118 Անտառներում շարունակ։
119 Այսպես տարիք անցկացան.
121 Ձայն էր տալի մի օր մեզ,
125 Դուրս թափվեցանք մենք գյուղից,
135 Գյուղից հեռու մինչ այսօր
141 Էն լեռ քարն էլ տաշեցին
126 Ձայն էր տալի Մարոյին...

147-154 տողերը ԲԹ-ում բացակայում են:

Թումանյանը նախապես մտադիր է եղել տեղադրել «Մարոն» ԲԲ-ում, սակայն հետագայում հրաժարվել է այդ մտքից։ Պահպանվել է պոեմի շարվածքի վերջին էջը (ընդամենը ութ տող)՝ հետևյալ ուղղումներով ու լրացումներով.

144 Մերը մենակ, սևաշոր,
146 Ձեն էր տալի Մարոյին...

146 տողից հետո ավելացրել է հետևյալ հատվածը մի քանի տարբերակով.

ա Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջան,
Ո՞վ անիծեց, Մարո ջան,
Ո՞ւր փախար դուն, Մարո ջան,
Տուն արի, տուն, Մարո ջան,
Խորն ես քնել, Մարո ջան,
Չես զարթնում էլ, Մարո ջան։