Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ հանկարծ կանգնում, իրան կոտրատում,
Ոտներով արագ գետնին վերհատում։
Կռնաբռնուկ են անում իրար հետ,
Շրջան են կազմում, զոփի են տալիս,-
Երկու ոտն առաջ, իսկ մեկ ոտըն ետ
120 Գնում ու դառնում, պտույտ են գալիս։
Դեռ ըսկըսում են կամաց ծանրապար,
Իսկ հետո միջակ. աստիճանաբար
Արագացնում են, և պտույտ առած
Ամբողջ շրջանը գնում է թռած։
Երբեմն ուռուցիկ կուրծքերն ուռցնում,
Աղաղակում են, սուլում, շվացնում,
Մին էլ միասին հանկարծ կորանում,
Ու կրկին դքվում, կրկին տաքանում
Եվ ոգևորված գետինը դոփում.
130 Օճորքը դողում և հող է թափում։
Նստում են հետո, գիտեցածներից,
Իրանց պապերից, ծիծաղ բաներից
Պատմում են երկար, երկա՜ր մինչև ուշ
Գիշերվան կեսը, և քնում անուշ։

VI



Սակայն այս գիշեր լռություն է տիրում
Նրանց փարախում, և խորը ձորում
Մենակ է Սաքոն. տխուր թեք ընկած,
Նա մտածում է յուր տատի պատմած
Չարքերի մասին, որոնք միասին,
140 Ծուռը ոտներով գիշերվան կիսին…
Թուրքի կնանոնց կերպարանք առած
Հայտնվում են միայն մենակ մարդկերանց.
Կամ ինչպես քաջքերն այրերի միջից,
Երբ մեկը նայում է քարի գլխից,
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Եվ մարդկանց նման խնջույք են սարքում,