Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
50
Ներքև է բերում նա ձիավորին,
Ղուշն էլ չի անցնում նրանից թաքուն։
|
|
Ո՞վ ես, դու, հե՛յ անցվորական,
Որ թեպետև պարզ օրով,
Այդպես անվախ, անհրացան
Անց ես կենում այս ձորով։
Ասենք իսկի չես վախենում
Ոչ գազանից, ոչ բանից,
Հապա ի՞նչպես ահ չես անում
Այս ձորերի չոբանից։-
60
Գուցե նրան անդյուրեկան
Մի տղամարդ եղար դու,
-Ծռի՛ր ճամփեդ, օտարական,
Կանչիր անունն աստըծու։
Հեշտ կազատվես անդունդներից,
Հորձանքներից այս գետի,
Բայց Աաքոյի չար հանաքից
Թող քեզ աստված ազատի։
Սակայն եթե մի վիշտ ունես,
Որ կարող է նա օգնել,
70
Թե սիրուհիդ մերժում են քեզ,-
Ապա բարով ես եկել։
Թե թուրքերը զավակներիդ
Փուփը կտրել են, տարել,
Այժմ ուզում ես դարձնել գերիդ,-
Կըրկին լավ ես միտք արել։
Այնժամ նրան գոնե մի օր
Եղիր ղոնախ թանկագին,
Ընկերություն արա անդորր
Յուր հովվական պարզ կյանքին։
|
|