Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

180 Որ մարդ նույն ժամին թովված, սրտաթունդ,
Ելնում է — իջնում երկինք ու անդունդ։
      Ապա խաղում են հերթով կենդապար,
Ետ-առաջ ոստնում, ցատկում անդադար,
Եվ հանկարծ կանգնում իրանց կոտրատում,
Ոտներով արագ գետնին վեր հատում:
      Կռնաբռնուկ են անում իրար հետ,
Շրջան են կազմում, զոփի են տալիս,
Երկու ոտն առաջ, իսկ մեկ ոտը ետ
Գնում ու դառնում — պտույտ են գալիս։
190 Դեռ ըսկսում են կամաց — ծանրապար,
Իսկ հետո միջակ. աստիճանաբար
Արագացնում են, և պտույտ առած
Ամբողջ շրջանը գնում է թըռած։
Երբեմն ուռուցիկ կուրծքերն ուռցնում,
Աղաղակում են, սուլում, շվացնում,
Մեկ էլ միասին հանկարծ կորանում
Ու կրկին դքվում, կրկին տաքանում
Եվ ոգևորված գետինը դոփում.
Օճորքը դողում և հող է թափում։
200 Նստում են հետո գիտեցածներից,
Իրանց պապերից, ծիծաղ բաներից
Պատմում են երկար, երկա՜ր, մինչև ուշ
Գիշերվան կեսը և քընում անուշ։

VII


      Դե՛հ բարի գիշեր, իմ քաջ իգիթներ,
Դուք պինդ քնեցեք մինչև լուսադեմ,
Իսկ ես իմ շհուն փչելու եմ դեռ,
Պետք է ձեր պատվին դեռ մի բան երգեմ։—

      «Լոռու ձորը կոխեց մութը,
      Անլույս մութը գիշերի,
210 Այնտեղ — մթնում ծեր Դեբեդը
      Երգում Է անցքն յուր ջըրի։