Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

400 Ահա նա ընկած քար ու թփերով,
Վազում է գետի ժեռուտ ափերով։
Երկայն խանչալի դաստակը կողքին
Զարկում է գոտու երկաթյա թողկին,
Չըրխկչրխկում է, կարծես յուր զարկով
Համրում է նրա քայլերր կարգով։
Հնչում է զուռնան մութ քարանձավից,
Չարքերը վազում նրա ետևից,
Դեբեդն էլ անդուլ գոռում է, թե՝ «հա՜,
Այստեղ է Սաքոն, այստեղ է, ահա՜...»։
410 Եվ դուրս են թռչում հորդ ալիքներից
Հերարձակ ալքերն իրար ետևից,
Վազում են բռնեն իգիթ Սաքոյին,
Որ տանեն գետի հատակը խորին.
Բայց նա փախչում է,
Փախած կանչում է
Յուր հավատարիմ միակ ընկերին,-
«Եկա՜ն, եկա՜ն, Զորի, հե՜յ,
Բռնի՜, Զորի, արի, հե՜յ…»։
Ու բոբլիկ թռչում քամուց էլ արագ,
420 Քար ու մացառուտ առած ոտնատակ։
Սակայն առաջին ցոլացին աչքեր,
Թփից դուրս թռան մի քանի քաջքեր.
Մի ակնթարթում նա իրան թափը
Կոտրեց և իսկույն թողեց գետափը...
Արձագանք տվեց ձորն այդ միջոցին
Նրա ազազիլ գամփռի հաչոցին.
Փարախն էլ գուցե մի գայլ է մտել,
Աղքատի հոտը կերել, խեղդոտել...
Խելազուրկ Սաքոն ոչինչ չի հիշում,
430 Քշում են նրան չարերը, քըշում,
Քաջքերն էլ այրից զուռնա-դհոլով
Խաբում-կանչում են ծանոթ ձայներով.-

«Սաքո՛, Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք.