Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա ինքնագիր

1889



ԼՈՌԵՑԻ Սաքոն



1


Խոր ձորի միջին ահա մի տընակ։
Այնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Չորան է Սաքոն, ունի մի ընկեր,
Նա էլ այս գիշեր
Հացը պակասեց, [շընալիր չըկար],
Աղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձվածեղ ուտել,
Թե նշանածին շատ էր կարոտել-
Գնացել է տուն։
10 Ու Սաքոն անքուն,
[Թաց] տըրեխները հանել է, քերել,
Բուխարու քարից գուլպան կախ արել,
Ու թինկը տըվել,
Մեն-մենակ թըթվել։

2


Թեկուզ և մենակ լինի յաթաղում,
Աժդահա Աաքոն ընչից է վախում։
Հապա մի նայիր նըրա հասակին-

___________

12 Գուլպան բուխարու վրա կախ արել,
15 «յաթաղ» բառի դիմաց, լուսանցքում գըրված է. «փարախ»: