Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շհուն ու պըկուն խառնում են իրար,
Ածում են, խաղում, խընդում միալար
Ու լեզու առած չոբանի շըհուն
Խոսում է խաղաղ գիշերվա պահուն:
Ազազիլ գամփռին ձայն տալի, կանչում
Մին Էլ շան նըման հաչում, կըլանչում:
Լրսե՞լ ես, երբ լուռ գիշերվա ժամին
50 Տերևներն ըզգույշ սոսում Է քամին,
Կամ նեղ ու անձուկ լեռների կիրճում
Հողմը հուսահատ ոնց Է մըռընչում։
Ակա՞նջ ես դըրել, թե ոնց Է երգում
Առվակի կարկաչն անտառի խորքում,
Լըսել ես [հեզիկ] մըրմունջն աղբյուրի,
Աշխույժ մեղեդին վըճիտ ջըրերի...
Ամենքից առած իր շունչն ու հնչյուն
Հնչում Է [իգիթ] չոբանի շըհուն,
Այնինչ մի ձենով դարդաշատ ընկեր
60 Դարդի բայաթին թնդացնում Է վեր։
Ու մելամաղձոտ [նըրա] բայաթին
[Երգում Է] գովում անվախ իգիթին,
Սիրավառ կանչում սևաչյա յարին,
Մեռնում վաթանի հողին ու քարին,
________

44 Խաղում են խընդում, ածում միալար
45 ա Ու լեզու առած Աաքոյի շըհուն
բ Ու լեզու առած քթթկենի շըհուն
47-48 Ոչխարի շանն Է ձայն տալի, կանչում,
Կամ թե շան նման հաչում, կըլանչում։
49-58 տողերը աջ կողմից առնված են փակագծերի մեջ:
51-52 Կամ նեղ ու անձուկ լեռնային կիրճում
Ոնց է հուսահատ հողմը մըռընչում:
54 Առվակի խոխջն անտառի խորքում
56-58 Աշխույժ մեղեդին հըստակ ջըրերի...
Նրանցից առած իր շունչն ու հնչյուն
Հնչում է չոբան Սաքոյի շըհուն,
60 Տխուր բայաթին թնդացնում է վեր:
62 Երգում է գովում անահ իգիթին.