Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մերթ սարերն ի վեր թըռչում ու թնդում,
Մերթ իջնում, մարում սըրտի անդընդում.
Շըհուն փոխում է պարի եղանակ,
Ու խաղս են լինում որդիքը սարի։
Ծափն է օդում որոտում,
70 Կանգնում է մինը, խաղում կենտապար
Հաղթ բազուկները տարածած երկար,
Շուրջը վայրենի հայացքներ նետում,
Արծիվն է ասես, որ կանգնած օդում,
Ճեմում է անփույթ, հըզոր ու հըպարտ,
Թևերը շարժում, անվրդով, հանդարտ,
Ու մին էլ հանկարծ զարկում ու թռչում,
Խոյանում, սուզվում ամպերի միջում։
Կըռնաբըռնուկ են անում իրար հետ,
Շըրջան են կազմում, զոփի են տալի,
80 Երկու ոտն առաջ, ու մի ոտը ետ-
Տանում-տատանում, պըտույտ են գալի-
Կամա՜ց - ծանրապար,
Աստիճանաբար
Արագացնում են, ու շըրջան առած
Փոթորկի նըման գընում են թըռած։
Երբեմն ուռուցիկ լանջերն ուռցընում,
Ճըչում են - կանչում, սուլում, շըվացնում,
Մին էլ միասին հանկարծ կորանում,
Ու կըրկին դըքվում, կըրկին տաքանում,
90 Մոլեգնոտ թափով գետինը դոփում,
Օճորքը դողում ու հող է թափում։
__________
67 ա Շըհուն Փոխում է իրեն եղանակ
բ Փոխում է հանկարծ շհուն իր ղայդեն
գ Լռում է դարդի տըխուր բայաթին
68 Ու խաղս են լինում տղերքը….
71 Հաստ բազուկները տարածում երկար,
80 Երկու ոտն առաջ, իսկ մի ոտը ետ-
86 Երբեմն ուռուցիկ կուրծքերն ուռցընում,