Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Կասեն՝ Սաքո՜, մեզ մոտ արի,
160 Արի մեզ մոտ հարսանիք.
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի-
Սիրուն, ջահել հարսն-աղջիկ։
-Ինձ մոտ արի-ձվածեղ անեմ
Ինձ մոտ արի-բըլիթ տամ,
Ես քո հոքիրն... ես քո նանն եմ...
Ես էլ ազիզ բարեկամ...
-Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
էս աղջիկը տե՛ս-ինչ լավն ա...
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի-
170 Տարա նի նա՜... տարա նա նա՜՜...

Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,
Անհեթեթ շարքով, խառներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով, ժանտ ու սևերես...
Աչքերը անթարթ կըրակին հառած,
Ծանըր է շընչում Սաքոն ահառած,
Եվ առողջ կուրծքը լեռնական մարդու
180 Ալեկոծում է կասկածն ահարկու։

7



Սրընթաց պախրա թե գայլ գիշատիչ
Շեշտակի թըռավ փարախի մոտով,
Թե այծյամն հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գրլորեց ոտով,
__________

166 Ես էլ թաքուն բարեկամ…
175 Լուռ ու դանդաղ, ըստվերների պես,
180 Ալեկոծում է սարսափն ահարկու։