Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

210 Մենակ ահավոր լըռության միջում
Ձորագետն է խուլ մըրափած վըշշում,
Եվ ո՞վ կըլնի զարթուն այս ժամին.
Քնած է աշխարհ, քընած է քամին,
Անքուն չարքերը չեն միայն քընած,
Վըխտում են ուրախ ձորերը բըռնած,
Խավարում կազմած դիվական հանդես
Վազում, վազվըզում ստվերների պես,
Մինչև որ մենակ մի մարդ կըգըտնեն,
Որ խըմբով նըրա... յաթաղը մըտնեն…
220 Աչքերը հանգչող կըրակին հառած
Ծանըր է շընչում Սաքոն ահառած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կըռիվն ահարկու։ —
-Չէ՛, քամին էր էն... էն գայլի շըվաք.–
էն աստղեր էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել...
Ուզում է վերև մըտիկ տա մեկ էլ,
Ու սիրտ չի անում…
Ականջ է դընում…
230 Գալիս են դարձյալ թեթև, կամացուկ
Դըռան ետևից փըսփըսում ծածուկ

________

211 Ձորագետն է խուլ դավաճան վըշշում,
219 ա Ճիչով, աղմուկով յաթաղը մըտնեն...
բ Ճիչով, քըրքիջով... յաթաղը մըտնեն
223 Ալեկոծում է մըրրիկն ահարկու։
231 Դըռան ետևում փըսփըսում ծածուկ