Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիրուն, ջահել հարսն֊աղջիկ։
-Ինձ մոտ արի-ձվածեղ անեմ,
Ինձ մոտ արի-բըլիթ տամ,
260 Ես քո հոքիրն… ես քո նանն եմ.-
Ես էլ սիրած բարեկամ…
-Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի.-
էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա…
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի-
Տարա նի նա՜… տարա նա նա՜՜…

Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,
Ու ալիքները փրփրադեզ ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ
-Բըռնեցե՜ք, փախավ Սաքոն խելագար։

__________

266 Այնինչ Դև֊Բեթից ալքեր են թըռչում,