Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ ինքնագիր

ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ



IV



Նրա փարախին հսկում է Զորին,
Ազազիլ Զորին հսկում է արթուն,
Ներքև է բերում նա ձիավորին,
Հավքն էլ չի անցնիլ նրանից թաքուն,
Թեպետև Սաքոն եղբայրներ ունի
Ու նրանց համար արյունը կըտա,
Բայց Զորու նման էլ ո՞վ կըլինի.
Նրան հավասար եղբայր էլ չըկա։
Նրա փարախին հսկում է Զորին
10 Ազազիլ Զորին հսկում է արթուն
Ներքև է բերում նա ձիավորին,
Հավքն էլ չի անցնում նրանից թաքուն։

V



Հենց որ արևի ցոլքերն առաջին
Ընկնում են սարի էն ժեռուտ լանջին,
էն կոպիտ ժայռի կտորի նըման
Կանգնած է արդեն մեր ջահել հըսկան։
Հենված հովվական երկայն մահակին,
__________

14 Դիպչում են սարի էն ժեռուտ լանջին,