Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուրջը [վայրենի] հայացքներ նետում,
Ճեմում է անփույթ, հըզոր ու հըպարտ,
Թևերը շարժում անվրդով, հանդարտ,
Ու մին էլ, հանկարծ, զարկում է թըռչում,
50 Խոյանում, սուզվում ամպերի միջում:
Ծա՜փ, ծա՜փ... տաքանում, շրջան են առնում,
Շրջան են առնում, զոփի են բըռնում.
[Դանդաղ, ծանրապար
Աստիճանաբար].
Երբեմն ուռուցիկ լանջերն ուռցընում,
Ճըչում են, կանչում, սուլում, շըվացնում
Մին Էլ միասին հանկարծ կորանում
Ու կըրկին դքվում, կրկին տաքանում,
Մոլեգնոտ թափով գետինը դոփում,
60 Օճորքը դողում ու հող Է թափում...

VII



Հենց երեկ գիշեր
Օդեն լի գրժեր
Պար, երգ, խինդ ու խաղ,
Ծիծա՜ղ, ի՜նչ ծիծաղ...
[Ու մին Էլ թվաց, թե ականջին մի ծիծաղ [եկավ] հնչեց լուռ օդում]։
Ու լուռ [օդի] մեջ մի ծիծաղ զրնգաց-
Անցած ծիծաղն Էր եկավ ու [անցավ],
[Թե] ուրիշ ծիծաղ,
Նա լավ չիմացավ,
70 Ուզում Է հիշի-
Ու լավ չի հիշում...
Բայց ձորն ավելի դատարկ Է թշշում
Եվ իր ականջին ձայներ են գալի,
Ձայներ տարօրեն [նուրբ,] անլսելի...
__________________
65-68 Թե դուրսն Էր... հանկարծ մի ծիծաղ զընգաց
Երեկ իրիկվան ծիծաղն Էր, անցավ-
Թե նոր ծիծաղեց մինը
Նա լավ չի հիշում...