Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Անդուլ սգում էր նաև գիշերը։

Սգվոր գետը-
Ծեր Դեբեդը,
Սիրտը քրքրած,
Ջուրը փրփրած,
Քարոտ ափին-
650 Լեռ քարափին
Դեռ ծեծում է,
Հեծեծում է։


XXXIV



Արդեն մի քանի օրեր են անցել,
Ձորումն ընկած է դիակը հովվի,
Ընկած է գետնին, անթաղ է մնացել,
Եվ չի ցամաքում աչքը սգվորի։
Իգիթը անթաղ ընկած է ձորում։
էլ չի տեսնելու նա հանգստարան,-
Հայրական գյուղին սարսափ է տիրում,
660 Բոլոր գյուղացիք մերժում են նրան։-
Մի դեղնաթիկունք ճերմակ ձիավոր
Գիշերն երազում հայտնել է մեկին,
Որ զգուշանան աստծո ցասումից-
Գյուղը չըբերեն այն ավազակին։

XXXV



Եվ մի քանի ընկեր տղերք
Դեբեդի ճոխ ափերին
Փոս փորեցին ու սրտաբեկ
Ամփոփեցին հովվի դին։
Ծաղիկները այս հանդիսին
670 Բուրմունք տվին դյուրեկան,
Ձորագետն էլ ահեղաձայն
Երգեց վսեմ շարական.
Եվ տղերքը տխուր ու լուռ