Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերադարձան դարձյալ տուն,
Ձորում թողած մի սև բլուր-
Մի գերեզման անանուն։

XXXVI


Տխուր զրույցը տխրաբեր անցքի
Այստեղ է մարդկանց համար վերջանում,
Սակայն զգայուն սիրտը պոետի
680 Տակավին ուրիշ վիշտ է վրդովում։
Եվ ի՞նչ.-մի սուգ է մեռելին բաժին
Եվ մի ողորմի, նրանից ավել,
Թե չի մոռացվում, և սրտիդ միջին
Կարող ես նրան հավիտյան պահել.
Բայց և նրա հետ, մտքից չըհանես,
Նայիր այնտեղին, ուր ապրել է նա,
Տես ում է թողել, ումնից բաժանվեց,
Եվ ով է այնտեղ չարչարվում հիմա։-

XXXVII


Ինչո՞ւ ես, ո՛վ կույս, դու այդքան տրտում.
690 Այդ ինչ թախիծ է քո դեմքը պատում,
Կամ ինչ նախատինք ճակատդ ամոթխած կորացնում է ցած։
Ինչո՞ւ ես, ո՛վ կույս, այդպես անտարբեր,
Երբ որ քո սիրով բյուրավոր սրտեր
Վառված ճգնում են ոտքերիդ փարել, չըգիտե՞ս սիրել...
Ահա գարունը, ծաղկունքը բացված,
Ինչո՞ւ քո սիրտը մնում է փակված
Եվ քո ժպիտը չէ բացվում, ո՛վ կույս,
700 որպես արշալույս։
Ինչո՞ւ ցամաքած շրթունքդ ոչ սեր,
Այլ մրմնջում են մահու աղոթքներ,