[Ո՜վ, որ ներշընչված լեռների երգչին
Հայտնըվում ես միշտ հոգով կարեկից,
Խոսում ես-խոսում սրըտի ականջին,
Ցավեր ես հարցնում նըրա աշխարհից.
Որ բերում ես ողջ աչքի հանդիման,
Սիրտը մորմոքում, վիշտը բորբոքում,
Քե՜զ, [կարեկցության] ոգիդ աննըման,
Քեզ համար եմ ես իմ երգը երգում-
Որ արար աշխարհ գիտես հայրենիք 10
Ու չես ճանաչում ոչ օտար, ոչ խորթ,
Ուղարկիր հոգուս քո լույսն երջանիկ,
Տըխուր երգերիս եղիր առաջնորդ]:
I
[Դեհ արի թռչենք տենչով հըրաթև,
Ինչպես թըռչում Է կարոտած սերը,
_________
5
Որ բերում ես ողջ աչքերի հառաջ, 7
Ո՜վ կարեկցության ոգիդ աննըման, 9-11
Ով որ ողջ աշխարհ գիտես հայրենիք
Եվ չես ճանաչում ոչ օտար, ոչ խորթ,
Ուղարկիր հոգուս քո լույսդ անաղոտ, 19
Դեհ թըռիր ինձ հետ տենչով հըրաթև,