Մինչև կըտեսնես քեզանից ներքև
Խոր-խոր ձորերի [անդունդքը մըթին]։
Եվ քո ոտքերը թող գեթ միանգամ
Շոշափեն բարձունքն այն վեհ սարերի.
Աչքըդ բաց արա-քնքուշ բարեկամ- 20
Ահա հայրենիքն իմ [լուռ] ցավերի]
II
[Ողջո՜ւյն, վեհափառ լեռներ երկնահուպ,
Ո՜վ հըրաշալիք հըզոր արարչի,
Եվ ահա հոգիս, ինչպես մի ասուպ,
Թըռած գալիս Է ձեր գըխին հանգչի։
Այդ գագաթներին, որ հպարտ ու վես
Ցոլում են, փայլում ընդդեմ աստղերին,
Այդ մութ ամպերում, որ [կուտակ-կուտակ]
[Գալիս] են բազմում ձեր ճոխ ուսերին,
Այդ սառն ու հըստակ աղբյուրների մոտ, 30
Որ ժայռի [տակից] հորդառատ բըխում,
Դալարի միջին կայտառ, ծիծաղկոտ,
Երեխի նըման խնդում են, խաղում,
[Պարզ] ջըրերի դալար ափերին
Որ [երկնի սահանքով] իջնում են փրփրած,
Ուր որ կենսաշունչ հովը լեռնային
Մերթ խաղս Է առնում, մերթ գգվում կամաց.
__________ 16
Լոռու խոր-խոր ձորերը <...>
25-26 Այդ գագաթներին, որ ձյունապըսակ
Փայլատակում են ընդդեմ աստղերին, 28
Ծանրանում են ձեր շըքեղ ուսերին, 30-32
Որ սահանքո<տ> ժայռից հորդառատ բըխում,
Ավազի վրա կայտառ, ծիծաղկոտ,
Երեխի նըման կրկչում են, խաղում,
24-40 տողերի դիմաց` «не надо» 33
Պարզ առուների դալար ափերին 36
Մերթ վազվըզում Է, մերթ գգվում կամաց