Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[Ոչխարը արթուն շըներին հանձնած
Գալիս է իգիթ հովիվը [հանկարծ]...
150 Եվ... զգում է նա, որ իրան գըրկում
Լալիս է աղջիկն ու <...> հեկեկում].
-Ա՜խ, ինչ ուշացար [անգութ], անիրավ...
Այնքա՛ն մնացի, աչքըս ջուր դառավ…
[Ա՛խ, չես սիրում
Դու ինձ նըման-
Իզուր եմ ես
Լալիս այնքան։
Աչքըս լացով,
Սիրտըս խոցով,
60 Գիշերը ծով-
Տանջվում եմ ես,
Ուշքըս քեզ մոտ,
Փափագ-կարոտ,
Մինչ առավոտ
Կանչում եմ քեզ...
Իսկ դու, անգութ,
Փըչում շըհուդ,
Սարի լանջում
Խաղ ես կանչում...
170 Ինձ չես լըսում,
Չես ափսոսում,
էլ չես ասում-
Ինչ կըլեմ ես։
Ես կըվառվեմ
Հուր կըդառնամ,
Ես կըհալվեմ-
Ջուր կըդառնամ,
Ես չըգիտեմ
Ինչ կըդառնամ,
_____________
166 Բայց դու անգութ