Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

180 Թե որ էսպես
Մին էլ մընամ...]
Ասում են՝ ուռին
Աղջիկ էր ինձ պես.
Մընում էր յարին
Ու չեկավ նա տես:
Խեղճը դողալով
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ
Ուռենի դարձավ...
190 Ջըրերի վըրա
Գըլուխը կախած
Դեռ դողում Է նա
[Ու լալիս] կամաց,
Ու ամբողջ տարին
Մի միտք Է անում,
Թե յարը յարին
Ո՜նց Է մոռանում...
________
181 Երկար մընամ...
192-193 Դեռ լալիս Է նա,
Արտասվում կամաց,