Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բ ինքնագիր

<ԱՆՈԻՇ>


Վերստին կանչեց [հարազատ ձայնով]
Հայրենի երկրի կարոտը անքուն,
Ու փըռեց հոգիս թևերն [հուժկու],
Թռչում է ուրախ, թռչում դեպի տուն,
Ուր որ [հայրենի] օջախի առաջ
Վաղուց.... ըսպասում են ինձ,
Ու ձմռան երկար գիշերը նըստած,
Խոսում են Լոռու հին-հին քաջերից։
_______
1 ա Ահա ինձ կանչեց հարազատ ձայնով
1 տողից հետո՝
Ով սիրտըս ցընցեց նորից <...>
3 Ու հոգիս փռած թևերը հուժկու,
7 Ու գիշերն երկար խոսում են <...>
1-8 տողերի դիմաց, աջ լուսանցքում՝
ա [Ուր նրանց հըսկա հետքերը դեռ կան,
բ Ուր այն լավերի շիրիմները կան,
ա [Ու նրանց] <...> տաճար ու բերդ
բ Մամռոտած շիրիմ <...>, տաճար ու բերդ
ա Որ մանուկ օրից է հեքիաթի նըման
բ Որ մանուկ օրից խոսել են այնքան,
ա [Զրույց են արել] մատաղ հոգուս հետ]։
բ Խոսել են այնքան մատաղ հոգուս հետ