Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-էն ե՜րբ էր Անուշն իր կուժը առավ,
Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ...
150 Ամպերն եկել են սարերը պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի...
Ու ելավ տեղից պառավը հանկարծ.
-Ո՞ւր կորար, Անուշ, այ մազըդ կըտրած.
Ու ձորի գլխից, ձեռքը ճակատին,
Կանչում է, կանչում անահ զավակին։
-Աղչի սևաի՛րտ, քո ահը կըտրի,
Աղջիկը մենակ ձո՞րը կըմըտնի.
160 Ամպը կոխել է, աշխարհը մըթնել,
Ի՞նչ ես կորցըրել, չես կարում գըտնել։
Ա՛ղչի, հե՜յ Անուշ, ա՛յ աղչի՛, Անո՜ւշ...
Ծընկանը զարկում, հառաչում է՝ վո՜ւշ,
Ու ձորի գըլխին, մոլորված կանգնած,
Նայում է ներքև սիրտը սևակնած։
Ամպերն եկել են, սարերը պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի։

10


170 -Թո՛ղ, կանչում են ինձ... մայրըս կիմանա։
-Չէ՛, Անուշ, քիչ էլ, մի քիչ էլ մրնա...
-Չէ՛, թող, ես գընամ... ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես.
Դու ինձ չես սիրում... չես սիրում ինձ պես…
__________

154 ա Ու տեղից ելավ, վեր թռավ հանկարծ.
բ Ու մայրը տեղից վեր թռավ հանկարծ.
գ Ու նանը տեղից վեր թռավ հանկարծ.
դ Վեր կացավ տեղից սիրտը խըռոված.
156 Ու թմբին կանգնած, ձեռքը ճակատին,