Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էն, որ մոլորված նրստած եմ մընում,

Ո՞ւմ մոտ եմ լինում.

[էն, որ <. . .> ու վեր եմ թըռչում,

էն դու ես կանչում,

էն, որ գընում եմ ու տեղ չեմ հասնում,

էն քեզ եմ տեսնում,]

210 էն, որ հառաչում ու ա՜խ եմ քաշում,

էն ում եմ հիշում...

Ա՜խ Անո՜ւշ, Անո՜ւշ... Անուշ...»

Արբեցած, անուժ

Հառաչեց հովիվն ու կըրծքին ընկավ,

Հալվեցավ, հանգավ։

11


-Անո՜ւշ, այ աղչի Անո՜ւշ, տուն արի,-
Կանչում է մայրը, հառաչում, կանչում.
-Գալիս եմ, գալի՜ս, գալիս եմ, նա՜նի՜,-
Ձորից աղջըկա ձայնն է ղողանջում։
220 Ու մազերն անկարգ տված թիկունքով
Ու ցըրված շիկնած այտերի վրան,
Դուրս եկավ թեթև ամպերի տակից
[Այրվում են աչքերն անուշ կրակով],
Անուշը փախած եղնիկի նըման։
[Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին,
Իսկ ուսին [տարած] ուսաշոր չըկա,
____________
205 Քեզ հետ եմ լինում,
211 ա էն քեզ եմ հիշում...
բ Անուշ եմ հիշում...
220 ա Ու մազերն արձակ, ոտները շաղոտ
բ Ու ճոխ մազերը տված թիկունքով
222 Ամպերի տակից դուրս է գալիս նա,
223 [Այրվում են աչքերն այնպես կըրակով]
224 ա Խրտնած, շըշկըլած եղկիկի նըման։
բ Որսկանից փախած եղնիկի նըման։
գ Աղջիկը փախած եղնիկի նըման։