Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թողել է ձորում, ջըրի եզերքին,
Ա՜խ, անհոգություն ջահել աղջըկա]։
Հևում է արագ ու սիրտը բռնում,
230 Այրվում են աչքերն կըրակի նման,

Աչքերն բըռընկած։

Նայում է շուրջը ու նայում է ցած.
-Նանի, վախեցի,-գանգատվում է նա
Եվ ուզում Է լալ, չի կարողանում։
-Նանի, ներքևում ես մարդիկ տեսա,
Կարծես թե թուրքեր Էին լողանում...
Անիծում Է ծեր մայրը բարկացած
Իր մըտքամոլոր, վախկոտ Անուշին,
Ու անեծք տալով, իջնում Է նա ցած
240 Դատարկ ետ բերած հին կուժը ուսին։

II ԵՐԳ


12


(Համբարձման գիշեր)


Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով,
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։

-Եկե՛ք, քույրե՛ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկեք մատաղ սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։
__________
236 ա Թվաց, թե թուրքեր Էին լողանում...
բ Կարծեցի, թե թուքեր Էին լողանում...
238-239 Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին,
Ու անիծելով իջնում է նա ցած
266 Մլատ <...> ոգիներ
268 Բախտը ողբանք վաղամեռ: