Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Դե իմ անունով երդվիր, անզգամ,
Որ էլ Սարոյին դու չես սիրելու.
Թե չէ տեսնո՞ւմ ես խանչալը հանած,
Մինչև դաստակը սիրտդ եմ խըրելու։
-Քո ոտի հողն եմ, Մnuի ջան, Մոսի,
Դու քո եսիրին երդո՞ւմ ես տայիս...
Ես էլ Սարոյին չեմ սիրում, ասի,
Տեսնո՞ւմ ես, չոքած, ինչպես եմ լալիս...
510 -Դեռ խաբո՞ւմ ես ինձ, [այ լիրբ] խաբեբա,
Չես սիրում ասեր. էն ի՞նչ է հապա,
էն ի՞նչ է հապա, որ տեղն ենք մըտնում,
Հեկեկում ես դու գիշերվա մըթնում...
էն ի՞նչ է հապա, որ դու երազում
-Սարո ջան, Սարո... Սարո ես ասում...
-Մոսի ջան, Մոսի, գըլխովդ ման գամ,
Ինձ մի ըսպանիր, ինձ թող ես անգամ.
էլ չեմ սիրիլ ես-երբ դու չես ուզում,
էլ չեմ կանչիլ ես-նըրան երազում
520 Ինձ մի՛ ըսպանիր, ղամեդ տար հեռու...
Քո քո՞ւյրը չեմ ես... իմ Մոսին չես դու...

Այս թըշվառ օրից թըշնամի դարձան
Ախպեր տղերքը այս դեպքի համար.
Ընկեր-բարեկամ գընացին-եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար։
Անկոտրում Մոսին էն ո՞ր Մոսին էր,
Որ աչքը դեռ բաց այս լույս աշխարքում
Իրեն հարազատ քըրոջը տեսներ
Նամարդ ընկերի-Սարոյի գըրկում։

________

508 Ես էլ Սարոյին չեմ սիրիլ, ասի,
511 Չես սիրում ասիր. այն ի՞նչ է հապա,
517-519 Ինձ մի ըսպանիր, ինձ թող այս անգամ.
Ես էլ չեմ սիրիլ-երբ դու չես ուզում,
Ես էլ չեմ կանչիլ նըրան երազում...