Ա՜խ, կըմեռնեմ, ամա նա
Վայ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ Էս ցավից,
Աչքը լալով նա մընա։
________
Ու լեզու առավ գյուղը, սկսավ խոսել։ Ու երազ տեսան շատերը գյուղում։
XXV [I]
590
Աղջի, Վարդիշաղ, թե հոգիդ սիրես,
Մի գարիդ գըցիր, տես ինչ է ասում.
Տեսիլք եմ տեսել գիշերս երազում,
Մի մութ ձորի մեջ, մի նեղ ձորի մեջ
Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած,
Լեզու էր առել ու խաղ էր կանչում,
Ու խաղ էր կանչում ձեն-ձենի տըված։
____________
579
Ձեր սարերը-ձեզ արած։ 584
Մեռնեմ, պըրծնեմ աշխարհից,
591-592 տողերի փոխարեն՝
Մի գարիդ գըցիր, ինչ է ասում, տես.
Տեսիլք եմ տեսել [իբրև] գիշերս երազում,
[Մի մըտիկ արա, տես ինչ է ասում]։ Վերջին երկու տողերը համարակալումով տեղափոխել է։