Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գյուղը դատարկվեց մի ակընթարթում,
Քարափի գըլխին կանգնած անհամբեր,
Լուռ, սրտատրոփ ականջ են դընում,
Նայում են ներքև...ձայն չի գալիս դեռ.
Դեբեդն է միայն անդընդում հուզված՝
Խլաձայն ողբով վազում դեպի ցած։

XXVIII



Ու մարդասպանը դուրս եկավ ձորից.
Դեմքը այլայլած, քայլվածքը մոլոր,
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
660 <. . . . . . . . . .>
Առանց նայելու մարդկանց երեսին,
Առանց խոսելու, սևակնած, դաժան,
Մոտեցավ սրահին, կախ տվող սընին
Սև հըրացանը-սև օձի նըման։
Պապանձվեց նույնպես ամբոխը մեխված,
Ոչ ոք ծպըտալ չի համարձակվում,
Մենակ մի հոգի անզուսպ կատաղած
Հարայ է կանչում, երեսը սըրկում։
Անբախտ Սարոյի [պառավ] մայրն է նա,
670 Ցավից խելագար բառաչում, լալիս
Տարաբախտ ծընող-վազում է ահա,
Ձորիցն է տըխուր գոռոցը գալիս։

XXIX



Սըգավոր կանայք նորա ետևից
Հարայ կանչելով, ձորը վազեցին,
Իրենց կորցրածն էլ հիշելով նորից
Դիակի շուրջը կարգով շարվեցին։
Իգիթին վայել սրտառուչ ողբով
Լաց ու կոծ արին ձեն-ձենի տըված,

________

652 Քարափի գըլխին կանգնեց անհամբեր,
655 ա Դեբեդն է միմիայն անդընդում հուզված
բ Դեբեդն է պղտոր անդընդում հուզված
678 <. . .> ու գըլխին տալիս